Դեմբելեն շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

Դեմբելեն շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

«Բարսելոնայի» նորեկ Ուսման Դեմբելեն տևական ժամանակահատված չի կարողանա օգնել իր թիմին։

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (2:1) 20-ամյա ֆրանսիացին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բուժզննումից հետո Դեմբելեի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային պատռվածք։ Շուտով ֆուտբոլիստը կվիրահատվի, իսկ լիարժեք ապաքինման համար կպահանջվի 3․5-4 ամիս։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել «Բարսելոնա», տրանսֆերը կազմել է 105 միլիոն եվրո (հնարավոր են նաև բոնուսներ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում