USD
EUR
RUB

«Լիվերպուլը» չեմպիոն չի դառնա. կա որոշիչ պատճառ

 
 

Ֆուտբոլում հարձակումը հաղթում է խաղեր, իսկ պաշտպանությունը՝ տիտղոսներ: Այդ իսկ պատճառով «Լիվերպուլը» այս մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, նորից կմնա առանց տիտղոսների: Համենայնդեպս, «Լիվերպուլի» ունեցած պաշտպանությունը թույլ չի տալիս նույնիսկ երազել տիտղոսների մասին:

Նախ հարձակման մասին

Այստեղ ամեն ինչ պարզապես ֆանտաստիկ է: Արագությունը «Լիվերպուլի» հարձակման գլխավոր զենքն է: Հենց դրա շնորհիվ էլ իրականացվում են բարձր և ակտիվ պրեսինգը, հակագրոհները: Կարելի է ասել, որ խաղային այս կետերով «Լիվերպուլը» լավագույնն է Պրեմիեր լիգայում: Բայց մի՞թե դա բավական է չեմպիոնական պայքարի մեջ մտնելու գործող չեմպիոն «Չելսիի» և մանչեսթերյան երկու ակումբների հետ: Ոչ:

Ի՞նչ խնդիրներ ունի «Լիվերպուլը» պաշտպանությունում

Տարատեսակ: Գրեթե յուրաքանչյուր դիրքում խնդիրներ կան. դարպասապահի դիրքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Սիմոն Մինյոլեն ու Լորիս Կարիուսը հուսալի դարպասապահներ չեն: Դրանում բազմիցս համոզվել ենք:

Աջ եզրը

Հիմնական աջ պաշտպան Նաթանիել Քլայնը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել շուրջ երկու ամսով: Նրան փոխարինում է երիտասարդ Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ մեկ անգամ տուգանայինից գոլ խփելով, հնարավոր չէ տեղ վաստակել մեկնարկային կազմում: Այս մրցաշրջանի բոլոր խաղերում Ալեքսանդր-Առնոլդը սխալներ է թույլ տվել: Այդ դիրքում երբեմն խաղում է նաև Ջո Գոմեսը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից և դեռ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում:

Կենտրոնը

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանների մակարդակը չի համապատասխանում ակումբի ամբիցիաներին: Անհնար է Ռագնար Կլավան, Ժոել Մատիպ և Դեյան Լովրեն կենտրոնական պաշտպանների եռյակով որևէ լուրջ հաջողության հույս ունենալ: Ամենացավալին այն է, որ նրանցից և ոչ ոք չի համարվում երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստ: Կլավանը 31 տարեկան է, Լովրենը՝ 28, իսկ Մատիպը՝ 26: Նրանց մոտ ցածր է հաղթած միկրոմենամարտերի տոկոսային հարաբերությունը: Հաճախակի թույլ են տալիս դիրքային սխալներ և կորցնում են զգոնությունը:

Ձախ եզրը

Այս պահի դրությամբ միակ լուսավոր կետը «Լիվերպուլի» պաշտպանության գծում: Ալբերտո Մորենոն, որը նախորդ մրցաշրջանում կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, վերջնականապես վերադարձել է հիմնական կազմ: Բացի այդ, «Լիվերպուլը» ձեռք է բերել շոտլանդացի Էնդրյու Ռոբերտսոնին:

Եթե ավելի պատկերավոր ներկայացնենք, ապա «Լիվերպուլի» պաշտպանությունն ունի հետևյալ տեսքը.

Ո՞վ է մեղավոր. ակումբի ղեկավարությո՞ւնը, թե՞ մարզչական շտաբը

Ամառային տրանսֆերային պատուհանի ամբողջ ընթացքում «Լիվերպուլը» ջանում էր ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Մի քանի անհաջող փորձից հետո մերսիսայդյան ակումբը հանձնվեց և այդպես էլ չկարողացավ այլընտրանք գտնել: Հոլանդացի ֆուտբոլիստն անկասկած կուժեղացներ «Լիվերպուլի» պաշտպանական գիծը:

Դժվար է պատկերացնել, որ Յուրգեն Կլոպը չի ցանկացել նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել: Ամենայն հավանականությամբ, այդպիսի մտքեր ունեցել են «Լիվերպուլի» ղեկավարները՝ չցանկանալով մեծ գումարներ ծախսել:

Ի՞նչ է սպասվում «Լիվերպուլին»

Մրցաշրջանի մեկնարկը կարելի է ձախողված համարել: Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմն անցկացրել է 5 խաղ՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում էլ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է ավարտել «Սևիլյայի» հետ հանդիպումը: Այս տեմպերով շարունակելու դեպքում Կլոպի թիմը կարող է հերթական անգամ մնալ առանց տիտղոսների:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը Բասկետբոլի թիմը պարտվել է Քաթարին «Ռեալ»-ը նոր դարպասապահ ունի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Բրազիլիա-Կոստա Ռիկա. մեկնարկային կազմերը հայտնի են «Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է
website by Sargssyan