Լա լիգա. մարզչական առաջին պաշտոնանկությունը

Լա լիգա. մարզչական առաջին պաշտոնանկությունը

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի արդյունքում տեղի է ունեցել մարզչական առաջին պաշտոնանկությունը: Աշխատանքից հեռացվել է «Ալավեսի» գլխավոր մարզիչ Լուիս Սուբելդիային:

Բասկյան ակումբը պարտություն է կրել Պրիմերայի մեկնարկային բոլոր չորս հանդիպումներում: Հատկանշական է, որ «Ալավեսն» այդ խաղերում գոլ չի խփել, սակայն 7 գնդակ է ընդունել: 

Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակցին ժամանակավորապես մարզելու է Խավյեր Կաբելյո: «Ալավեսը» մարզչի աշխատանքն առաջարկել է Այտոր Կարանկային, սակայն վերջինս հոր մահվան պատճառով հրաժարվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում