Նոր մրցաշրջանում հայկական ֆուտբոլի ամենասպասված խաղերից մեկը

Նոր մրցաշրջանում հայկական ֆուտբոլի ամենասպասված խաղերից մեկը

Այսօր` սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել հայկական ֆուտբոլի նորաստեղծ երկու ակումբների` «Արցախի» ու «Լոռիի» միջև հանդիպումը:

Առաջին խմբի 6-րդ տուրի շրջանակում կայացած մրցավեճն ավարտվել է վանաձորցիների արտագնա հաղթանակով` 1:0 հաշվով: Որոշիչ է դարձել 65-րդ րոպեին «Լոռիի» նորեկ Անան Մենսահի գոլը, որը գրանցվել է հեռահար հարվածի ու անդրադարձի արդյունքում:

Խաղավերջում` 86-րդ րոպեին, կարմիր քարտ է ստացել հյուրերի ֆուտբոլիստ Էրիկ Դարբիյանը:

Այդ հաղթանակի շնորհիվ Արմեն Ադամյանի թիմը վաստակել է 14 միավոր ու դարձել առաջատար: Տիգրան Եսայանի թիմն ունի 13 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում