«Ռեալն» ու Կարվախալը նոր պայմանագիր են ստորագրել (լուսանկարներ)

«Ռեալն» ու Կարվախալը նոր պայմանագիր են ստորագրել (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը պաշտոնապես նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Արարողությունը տեղի է ունեցել հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Պայմանագիր նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Նախորդ համաձայնագրի ժամկետի ավարտին դեռ երեք տարի կար: Հրաժարագնի մասին տեղեկություն նշված չէ, սակայն իսպանացու խոսքով այն հսկայական է, և ոչ մի ակումբ չի ցանկանա նման գումար վճարել:

«Ռեալի» կազմում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 167 հանդիպման, որոնցում 4 գոլ է խփել ու 26 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում