«Bild». Նոյերը կրկին ոտքի կոտրվածք է ստացել

«Bild». Նոյերը կրկին ոտքի կոտրվածք է ստացել

«Բավարիայի դարպասապահ Մանուել Նոյերը, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:

«Sport Bild»-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա ֆուտբոլիստի ձախ ոտքը կրկին կոտրվել է: Առաջիկա օրերի ընթացքում Նոյերը վիրահատության կենթարկվի: Մյունխենցիների ավագի վերականգնման համար մի քանի ամիս է պահանջվելու:

Նոյերը ձախ ոտքի կոտրվածք էր ստացել նաև ապրիլին` Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ: Այդ վնասվածքից նա ապաքինվել է օգոստոսի վերջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում