«Մանեի ոճը». Նաբի Կեյտան որակազրկվել է (տեսանյութ)

«Մանեի ոճը». Նաբի Կեյտան որակազրկվել է (տեսանյութ)

«ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան բաց է թողնելու Բունդեսլիգայում իր թիմի առաջիկա երեք հանդիպումները: Այդ մասին գրում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» հետ խաղի (2:2) 83-րդ րոպեին գվինեացին ոտքով հարվածել է մրցակցի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերի դեմքին: Բունդեսլիգայի կարգապահական կոմիտեն որոշել է 22-ամյա ֆուտբոլիստին որակազրկել 3 խաղով: Այսպիսով, Կեյտան չի մասնակցի «Աուգսբուրգի», «Այնտրախտի» և «Քյոլնի» հետ մրցավեճերին:

«Գլադբախի» մամուլի ծառայությունն այդ կոպիտ խաղը համեմատել էր օրերս «Լիվերպուլի» վինգեր Սադյո Մանեի նմանատիպ արարքի հետ: «Դա Մանեի ոճն է»,- գրել էր «Բորուսսիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ աֆրիկացի այդ խաղացողները թիմակիցներ են եղել «Ռեդ Բուլ Զալցբուրգում», իսկ մեկ տարուց կրկին միանալու են «Լիվերպուլում»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում