«Բարսելոնան» 220 միլիոն եվրո էր առաջարկել «Ատլետիկոյի» 2 ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է եղել «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստների` կիսապաշտպան Սաուլ Նիգեսի ու հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:

«Onda Cero»-ն հայտնում է, որ կատալոնացիներն ամռանը 80 միլիոն եվրո են առաջարկել Սաուլի համար: Հենց այդքան է կազմել նրա նախորդ պայմանագրի հրաժարագինը: Հուլիսի մեկին 22-ամյա ֆուտբոլիստը նոր` 9 տարվա համաձայնագիր է կնքել մադրիդցիների հետ, իսկ նրա հրաժարագինը բարձրացել է մինչև 150 միլիոն եվրո:

Ֆրանսիացու տարբերակը «բլաուգրանան» դիտարկել է Նեյմարի հեռանալուց հետո: «Բարսելոնան» պատրաստ է եղել 26-ամյա խաղացողի համար 140 միլիոն եվրո վճարել, սակայն վերջինս «հնդկացիներին» արդեն խոսք է տվել ևս մեկ տարի մնալ թիմում:

Ներկայումս Գրիզմանի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ 2018 թվականի ամռանն այն կդառնա 100 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում