«L’Equipe». Հանդերձարանում Նեյմարն ու Կավանին մոտ են եղել ծեծկռտուք սկսելուն
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Լիոնի» հետ տնային հանդիպումից հետո «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողներ Էդինսոն Կավանին ու Նեյմարը քիչ է մնացել ծեծկռտուք սկսեն: Այդ մասին գրում է «L’Equipe»-ն:
Հանդիպման ժամանակ երկու խաղացողների միջև կոնֆլիկտ է սկսվել, որի պատճառը դարձել է տուգանային, ապա նաև 11-մետրանոց հարվածի իրացումը: Հանդերձարանում նրանց միջև վիճաբանությունը շարունակվել է, հետագա ընթացքը կանխել են նրանց թիմակիցները, մասնավորապես փարիզցիների ավագ Տյագո Սիլվան:
Աղբյուրի տեղեկությամբ` Կավանիի կողմից անզիջում լինելու պատճառը կարող է պարգևավճարը լինել: Լիգա 1-ի լավագույն ռմբարկու դառնալու համար նրա պայմանագրով 1 միլիոն եվրոյի բոնուս է նախատեսված:
Այդ միջադեպից հետո Նեյմարը չեղարկել է Instagram-ում Կավանիի էջի հավանումը, իսկ ուրուգվայցին հայտարարել է, որ բրազիլացու հետ կոնֆլիկտ չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում