«Բավարիան» հայտնել է Նոյերի ապաքինման ժամկետը

«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ դարպասապահ Մանուել Նոյերը ծանր վնասվածք է ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացին ձախ ոտքի կոտրվածք է ստացել:

«Մանուելի հերթական վնասվածքի տեղեկությունը սարսափեցնում է: Կարևորն այն է, որ վիրահատությունը լավ է անցել: Անհամերությամբ սպասում ենք մեր ավագի վերադարձին: Նոյերը շարք կվերադառնա հունվարին»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում մյունխենցիների պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում