ԱԳ․ Արոնյան-Վարշե Լագրավ պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Թբիլիսիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել է կիսաեզրափակիչ փուլը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Մաքսիմ Վարշե Լագրավի հետ և ոչ-ոքի գրանցել: 32 քայլ շարունակված պարտիայի վերջնամասում հավասար դիրք է եղել: Արոնյանը ֆիգուրներով ավելի ուժեղ է եղել (նավակը` ընդդեմ փղի), սակայն երկու զինվոր պակաս է ունեցել: Պատասխան մրցախաղը կկայանա վաղը` սեպտեմբերի 20-ին:

Կիսաեզրաակչի մյուս խաղում հանդիպել են Ուեսլի Սոն ու Լիժեն Դինը: Պարտիան դեռ շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում