«Գրեթե մեռած էի». Ֆուտբոլիստ, ով 90 րոպե խաղացել է 40 աստիճան ջերմությամբ

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Լաս Պալմաս» – «Ատլետիկ Բիլբաո» խաղում ուշագրավ դեպք է գրանցվել:

Տանտերերի առաջատար Խոնաթան Վիերան հանդիպումից առաջ 40 աստիճան ջերմություն է ունեցել, սակայն պատրաստակամություն է հայտնել խաղադաշտ դուրս գալու: Արդյունքում, նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Գրեթե մեռած էի: Ջերմաստիճանս անչափ բարձր էր: Բժիշկը հնարավոր ամեն ինչ արեց, որ առողջանամ: Պարզապես ցանկանում էի օգնել թիմին: Չէի պատկերացնում, որ այդքան կդիմանամ: Հանդիպան ավարտից հետո շատ հոգնած էի»,- UD Radio-ի եթերում ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում