«Շիրակն» ապացույց է ներկայացրել. 9 րոպեի փոխարեն ավելացվել է 3 րոպե (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Շիրակին»: Վերջնամասում, երբ հյուրերը մեծ ուժերով նետվել են պատասխան գոլը խփելու, մրցավարը հիմնական ժամանակին ավելացրել է 3 րոպե:

Գյումրեցիներն այդ որոշումը բողոքարկելու համար հատուկ տեսանյութ են պատրաստել ու համապատասխան հայտարարություն տարածել:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2017-18 թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ ենթակետը՝ «Շիրակը» բողոք է ներկայացնել՝ կապված սույն թվականի սեպտեմբերի 16-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպման տևողության վերաբերյալ:

Մասնավորապես, երկրորդ խաղակեսում տեղի ունեցած դադարների հետ կապված (գոլի տոնում, դադար փոփոխությունների համար, ջրադադար, հեռացում և վիճաբանություն), որը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 9 րոպե, և որի համար հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ խաղակեսի վերջում փոխատուցել է ընդամենը 3 րոպե»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում