«Golden Boy»-ի թեկնածուները. Վահան Բիչախչյանը վերջնական ցուցակում չկա

Իտալական «Tuttosport» պարբերականը հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուների վերջնական ցանկը:

25 հավակնորդի թվում չի ընդգրկվել Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Սլովակիայի «Ժիլինա» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Գյումրեցի խաղացողն ապրիլին հայտնվել էր նախնական ցանկում:

2017 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են հետևյալ խաղացողները.

Աարոն Կարիկոլ («Էսպանյոլ»), Ժան Կևին Օգյուստեն (ՊՍԺ/«ՌԲ Լեյպցիգ»), Ռոդրիգո Բենտանկուր («Բոկա Խունիորս»/«Յուվենտուս»), Ստևեն Բերգվեյն («ՊՍՎ Էյնդհովեն»), Դոմինիկ Կելվեր Լյուին («Էվերթոն»), Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Ուսման Դեմբելե (Բորուսսիա» Դ./«Բարսելոնա»), Ամադու Դիավարա («Նապոլի»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Ջոզեֆ Գոմես («Լիվերպուլ»), Բենջամին Հենդրիխս («Բայեր»), Բորխա Մայորալ («Վոլֆսբուրգ»/«Ռեալ Մադրիդ»/), Կիլիան Մբապե («Մոնակո/ՊՍԺ»), Էմրե Մոր («Սելտա»/«Բորուսսիա» Դ.), Ռիս Օկսֆորդ («Ռեդինգ»/«Բորուսսիա» Մ.), Կրիստիան Պուլիշիչ («Բորուսսիա» Դ.), Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»),Ալան Սեն Մաքսիմեն («Բաստիա»/«Նիցա»), Դոմինիկ Սոլանկե («Չելսի»/«Լիվերպուլ»), Թեո Էրնանդես («Ալավես»/«Ռեալ»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ»/«Մոնակո»), Էնես Ունալ («Տվենտե»/«Վիլյառեալ»), Կայլ Ուոքեր Պիտերս («Տոտենհեմ»):

Հաղթողը որոշվելու է ֆրանսիական «L’Equipe», իսպանական «Marca», անգլիական «The Times», պորտուգալական «A Bola», հոլանդական «De Telegraaf» և իտալական «Tuttosport», «Corriere dello Sport» ու «Gazzetta dello Sport» թերթերի լրագրողների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 2016 թվաանի «Golden Boy» մրցանակին արժանացել էր Ռենատու Սանշեշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում