Թոփ-5 լիգաներ. Վերջին 100 խաղերում ամենաշատ միավոր վաստակած մարզիչները

Բրիտանական «Daily Mail»-ը կազմել է Եվրոպայի առաջատար ֆուտբոլային երկրների` Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնությունների վերջին 100 խաղերում ամենահաջողակ մարզիչների ցանկը:

Ներկայիս մարզիչներից ամենալավ արդյունքն ունի «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեն: Պրեմիեր լիգայում ու Ա Սերիայում («Յուվենտուս») նրա թիմերը վերջին 100 խաղում 247 միավոր են վաստակել:

Ամբողջական ցուցակը հետևյալ հերթականությունն ունի.

1. Անտոնիո Կոնտե («Չելսի», «Յուվենտուս») – 247 միավոր

2. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս») – 238

3. Կարլո Անչելոտի («Ռեալ», «Բավարիա») – 236

4. Պեպ Գվարդիոլա («Բավարիա», «Մանչեսթեր Սիթի») – 231

5. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») – 214

6-7. Արսեն Վենգեր («Արսենալ») – 197

6-7. Մաուրիսդիո Պոչետինո («Տոտենհեմ») – 197

8. Ժոզե Մոուրինյու («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») – 188

9. Յուրգեն Կլոպ («Բորուսսիա» Դ., «Լիվերպուլ») – 171

Պարզաբանում. «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն այդ ցանկում չկա, քանի որ ներկայումս ոչ մի թիմ չի գլխավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում