«Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Շալկեին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բավարիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Շալկեի» հետ և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը 25-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Չորս րոպե անց մյունխենցիների առավելությունը կրկնապատկեց Խամես Ռոդրիգեսը, իսկ 75-րդ րոպեին կոլումբիացու արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Արտուրո Վիդալը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 12 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Շալկեն» մնաց 9 միավորով՝ հինգերորդ տեղում։

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում