«Ինտերի» առաջին սայթաքումը (տեսանյութ)

«Ինտերն» առաջին միավորները կորցրեց Իտալիայի 2017-18թթ․ առաջնությունում․ հինգերորդ տուրում Լուչանո Սպալետիի թիմը ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ։ 

«Ռենատո Դալլ’Արա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 32-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Սիմոնե Վերդին, իսկ պատասխան գոլը 77-րդ րոպեին խփեց Մաուրո Իկարդին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 13 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բոլոնյան» 5 միավորով 11-րդ տեղում է։

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում