«Վալենսիան» ջախջախեց «Մալագային», Ձաձան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյայում» հյուրընկալեց «Մալագային» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ «Չղջիկները» 5 անպատասխան գոլ խփեցին․ հեթ-տրիկ ձևակերպեց Սիմոնե Ձաձան, մեկական անգամ աչքի ընկան Սանտյագո Լորենսոն և Ռոդրիգո Մորենոն։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 9 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Մալագան» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարայի աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վալենսիա» – «Մալագա»՝ 5։0
Գոլերը՝ Լորենսո 17՛, Ձաձա 55՛, 60՛, 63՛, Ռոդրիգո 86՛

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում