«Բարսելոնան» 5-րդ հաղթանակը տոնեց, Մեսսին պոկեր ձևակերպեց (տեսանյութ)

Լա լիգայում շարունակվում է «Բարսելոնայի» հաղթարշավը։ Հինգերորդ տուրում կատալոնական թիմը հյուրընկալեց «Էյբարին» և 6։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Դաշտի տերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ով այժմ 9 գոլով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պաուլինյոն և Դենիս Սուարեսը։ «Էյբարի» հեղինակության գնդակը խփեց Սերխի Էնրիչը։

«Բարսելոնան» 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էյբարն» ունի 6 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» – «Էյբար»՝ 6։1
Գոլերը՝ Մեսսի 20՛ / 11-մետրանոց, 59՛, 62՛, 87՛, Պաուլինյո 38՛, Սուարես 53՛ – Սերխի Էնրիչ 57՛

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում