Զիդան․ Սուլոցներն օգնել են ինձ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նորմալ է համարում մադրիդյան թիմի երկրպագուների՝ Գարեթ Բեյլին ուղղված սուլոցները։ Ըստ Զիդանի, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում սուլել են բոլորին։

-Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչու են սուլում Բեյլին, քանի որ մարդկանց մտքերը կարդալու ունակություն չունեմ, բայց այստեղ սուլել են բոլորին։ Չեմ կարծում, թե եղել է «Ռեալի» գոնե մեկ ֆուտբոլիստ, ում «Սանտյագո Բեռնաբեուում» չեն սուլել։ Սուլոցները ֆուտբոլիստի կարիերայի մի մասն են կազմում, բայց երբեմն պետք է ընդգծել, որ դու համապատասխան մարզավիճակում չես։ Խոսքը միայն Գարեթի մասին չէ։

Ինձ հետ ևս նման դեպքեր են պատահել, բայց սուլոցներն օգնել են ինձ և հաջորդ խաղում ես ավելի լավ եմ հանդես եկել,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում