Մոուրինյուն չորս ֆուտբոլիստի հանգստի հնարավորություն է տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի՝ «Բյորտոն Ալբիոնի» հետ հանդիպումից առաջ հիմնական կազմի չորս ֆուտբոլիստի հանգստանալու հնարավորություն է տվել։

-Չեմ պատրաստվում 11 փոփոխություն անել, բայց 4 ֆուտբոլիստի երկօրյա հանգստի հնարավորություն եմ տվել։ Նրանք են Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիա, Մատիչը, Բայի։ Այսօր նրանք կհանգստանան: Եթե դուրս գանք հաջորդ փուլ, ամենայն հավանականությամբ, նրանք կխաղան, իսկ մյուսները կհանգստանան,- Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Manchester Evening News»-ից։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բյորտոն Ալբիոն» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում