Վալվերդեն բացատրել է՝ ինչու Սուարեսը չի մասնակցել «Էյբարի» հետ խաղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն բացատրել է, թե ինչու Լուիս Սուարեսը չի մասնակցել Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրի՝ «Էյբարի» հետ հաղթական հանդիպմանը (6:1): 

-Կարծում եմ՝ դադարն օգտակար կլինի Սուարեսի համար։ Լուիսն իրեն լավ է զգում, սակայն, ըստ իս, հանգիստը լավ ազդեցություն կունենա։ Հույս ունենք՝ սա բոլոր առումներով օգտակար կլինի նրա համար։ «Էյբարի» հետ խաղում որոշ ֆուտբոլիստների հանգիստ տալու հնարավորություն ունեինք, իսկ մյուսներին՝ խաղաժամանակ տալու, քանի որ նրանք արժանի են դրան,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում