«Երևան Օփեն»․ մեկնարկային տուրի արդյունքները
Նմանատիպ
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի առաջին տուրը:
Մրցաշարի ֆավորիտներից Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Իվան Ռոզումը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանը մեկնարկել են հաղթանակներով: Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը ևս հաղթանակներ են տոնել։
Գրանցվել են նաև անակնկալներ՝ Մանուէլ Պետրոսյանը պարտվել է Էդուարդ Սայադյանին, պատանի շախմատիստ Արմեն Բարսեղյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Չանդա Սանդիփանի հետ, իսկ Մարիամ Ավետիսյանը միավորը կիսել է միջազգային վարպետ Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ:
Մրցաշարի արդյունքները և վիճակահանությունը ներկայացված են այստեղ։
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, «Երևան Օփեն»-ին մասնակցում է 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվում է երկրորդ անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում