Լևանդովսկին մեկնաբանել է «Բավարիայից» հեռանալու վերաբերյալ լուրերը

Վերջին շրջանում շատ են լուրերն այն մասին, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտածում է ակումբը փոխելու մասին։ Լեհ հարձակվողն այս առիթով ոչ միանշանակ մեկնաբանություն է տվել։

-Բոլորն էլ հասկանում են, թե ֆուտբոլում իրադարձությունները որքան արագ են զարգանում։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր հայտարարում են, թե ցանկանում են ամբողջ կարիերայի ընթացքում հանդես գալ մեկ ակումբում, իսկ հետո շնորհակալություն են հայտնում և հեռանում։

Ինձ համար կարևոր է, որ մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունեմ «Բավարիայի» հետ և Մյունխենում ինձ լավ եմ զգում։ Արդեն 10 տարի է՝ տրանսֆերիս վերաբերյալ շշուկներ եմ լսում։ Սկզբում հեշտ չէր, սակայն ժամանակի հետ սովորեցի դրանց,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է «11Freunde»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում