Վալդանո․ Ասենսիոն պարզ և խելացի ֆուտբոլ է ցուցադրում

«Ռեալի» նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն գովաբանել է մադրիդյան թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին։

-Եթե ինձ ասեին, որ պետք է գնեմ «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի մարզաշապիկ, կգնեի Ասենսիոյինը։ Ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստը, նա պարզ և խելացի ֆուտբոլ է ցուցադրում։ Բացի այդ, Մարկոն ուժեղ բնավորություն ունի և շատ քիչ է սխալ որոշումներ կայացնում։ Ասենսիոն բացառապես ճիշտ գործող ֆուտբոլիստ է,- Վալդանոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում