Իսպանական ակումբը տուգանվել է ցածր հաճախելիության համար

Լա լիգան շարունակում է խիստ վերաբերվել տնային խաղերի հաճախելությանը: Նոր օրենքներով` հեռուստատեսության էկրանին դատարկ տրիբունաները հաճախ երևալու դեպքում, ակումբներին տուգանք է հասնելու:

Mktesportivo.com-ը գրում է, որ հերթական պատժին է ենթարկվել «Սելտան», որը չի կարողացել լրացնել «Բալաիդոս» մարզադաշտի 70 տոկոս նստատեղերը: Հետագա տուգանքներից խուսափելու համար գալիսացիները հեռուստատախցիկի տեսադաշտում հայտնվող տրիբունայում տոմսերի գներն իջացրել է մինչև 40 եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում