Կիսաեզրափակիչ. Վարշե Լագրավ – Արոնյան պատասխան պարտիայի ելքը որոշվել է 19 քայլում

Վրաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթում կայացել է Մաքսիմ Վարշե Լագրավ – Լևոն Արոնյան կիսաեզրափակչի պատասխան պարտիան:

Ընդամենը 19 քայլ շարուանակված մրցախաղում գրոսմայստերները ոչ-ոքի են գրանցել: Այսպիսով, եզրափակչի ուղեգիրը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա վաղը:

Հիշեցնենք, որ գավաթի հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում