ՀՖՖ. Արկադի Անդրեասյանը երկու տարով որակազրկվել է

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Գանձասար-Կապան» հետ խաղի վերջնամասում «Արարատի» փաստացի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը (փաստաթղերով մարզիչ է նշված Ալբերտ Սաֆարյանը) վիճաբանություն է սկսել մրցավար Արտակ Սիմոնյանի հետ: Վերջինս նրան հեռացրել էր խաղադաշտից, սակայն 70-ամյա մասնագետը հրաժարվել էր կատարել մրցավարի հրահանգը: Մոտ 5 րոպե տևած անորոշությունից հետո Սիմոնյանը ազդարարել է հանդիպման ավարտը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցած կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ հետևյալ որոշումն է կայացվել.

«Ոչ մարզական պահվածքի համար (2-րդ դեպք), ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարիով`մինչև 20.09.2019թ. ժամկետով»:

Այդ խաղում երևյանյան թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն (0:3): Ակումբը տուգանվել է նաև 250 հազար դրամով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում