«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է խոշոր հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին»` նվազագույն (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում պայքարի մեջ են մտել մանչեսթերյան թիմերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բերթոնին» ու 4:1 հաշվով հաղթանակ տոնել: Դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Ռաշֆորդը (5, 17 րոպեներ), ինչպես նաև մեկական անգամ աչքի են ընկել Ջեսի Լինգարդն (36) ու Անտոնի Մարսիալը (61): Խաղավերջում (90+1) հյուրերը մեկ գոլ կրճատել են․ զավեշտային իրավիճակում բոլորից արագ է կողմնորոշվել Լոյդ Դայերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանգստի հնարավորություն է ստացել: Նա հայտացուցակում ընդգրկված չի եղել:

Տեսանյութ

Անգլիայի ներկայիս ուժեղագույն ակումբներից ամենաբարդ մրցակիցը բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիին»: Պեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալվել է ԱՊԼ-ի ներկայացուցիչ «Վեսթ Բրոմվիչին»։ 

Պահեստային կազմով հանդես եկող «քաղաքայինները» հաղթանակ են կորզել Լերոյ Սանեի դուբլի շնորհիվ (3, 77): Գերմանացու գոլից 5 րոպե առաջ հաշիվը հավասարացրել է Կլաուդիո Յակոբը: Գրանցվել է 1:2 հաշիվը:

Տեսանյութ

Երկու թիմերն էլ նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում