Իտալիայի առաջնություն. Առաջատարների հաղթանակների նշանաբանով (տեսանյութ)

Ա Սերիայում ավարտվել է 5-րդ տուրը: Այսօր կայացած հանդիպումներում հաջող են գործել առաջնության առաջատարները:

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Միակ գոլը 52-րդ րոպեին գլխի հարվածով խփել է Մարիո Մանջուկիչը: 66-րդ րոպեից հյուրերը 10 ֆուտբոլիստով են մնացել: Կարմիր քարտ է ստացել Միլան Բադելը:

Տեսանյութ

Տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» արտագնա հաղթանակ է տոնել «Լացիոյի» նկատմամբ: Թիմերն ընդմիջման են գնացել հռոմեացիների առավելությամբ: Չիրո Իմոբիլեի անհատական անցումից ու փոխանցումից հետո աչքի է ընկել Ստեֆան Դե Ֆրեյը: Երկրորդ կեսում «աձուրին» չորս գոլ է խփել ու 4:1 հաշվով հաղթանակ տոնել: Մեկական անգամ աչքի են ընկել Կալիդո Կուլիբալին, Խոսե Կալյեխոնը, Դրիս Մերտենսը և Ժորժինյոն: Ֆանտաստիկ է ստացվել բելգիացու գոլը:

Տեսանյութ

«Միլանը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել ՍՊԱԼ-ին: 11-մետրանոց հարվածով մեկական անգամ աչքի են ընկել Ռիկարդո Ռոդրիգեսն ու Ֆրանկ Կեսիեն:

Տեսանյութ

«Ռոման» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է «Բենևենտոյին»: Դուբլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն, ևս երկու անգամ էլ ինքնագոլ է գրանցվել:

Տեսանյութ

Այսպիսով, «Նապոլին» ու «Յուվենտուսն» ունեն 15-ական միավոր: «Ինտերը» 13 միավորով երրորդն է, «Միլանը» 12 միավորով` չորրորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում