«Ռեալը» Մադրիդում պարտվեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Բետիսին» ու պարտություն կրեց:

Ամբողջ խաղի ընթացքում «սերուցքայինները» բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ֆանտաստիկ հանդիպում անցկացրած դարպասապահ Անտոնիո Ադանի շնորհիվ հյուրերը կարողացան սեփական դարպասն անառիկ պահել: Մադրիդցիների սանը մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից: «Արքայական ակումբին» չօգնեց նույնիսկ որակազրկումից հետո խաղադաշտ վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն:

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Անտոնիո Բարագանի հաշվենկատ փոխանցումից հետո Անտոնիո Սանաբրիան գլխի հարվածով գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: Սևիլյացիները «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում հաղթեցին 1:0 հաշվով:

Այդ պարտությունից հետո «Ռեալը» 8 միավորով զբաղեցնում է 7-րդ հորզիոնականը: Զինեդին Զիդանի թիմն արդեն 7 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»: «Բետիսը» վաստակեց 9 միավոր, շրջանցեց չեմպիոնին ու բարձրացավ 6-րդ տեղ:

Այսպիսով, «Ռեալը» չկարողացավ գոլ խփել 74-րդ խաղում անընդմեջ ու դառնալ բացարձակ ռեկորդակիր: Նախորդ մրցավեճում մադրիդցիները կրկնել էին «Սանթոսի» ռեկորդը (73 անընդմեջ հանդիպում):

ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետևեք մեզ նաև Telegram-ում