Արմեն Ադամյանը բարեհաջող վիրահատվել է

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Այն տեղի է ունեցել այսօր առավոտյան` Մոսկվայում,- գրում է վանաձորցիների մամուլի ծառայությունը

Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:

Հիշեցնենք, որ առաջին խմբի 6 տուրից հետո «Լոռին» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում