Զիդան. 26-27 գոլային պահ ստեղծեցինք, բայց մեր բախտը չբերեց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Պրիմերայի 5-րդ տուրում «Բետիսից» կրած տնային պարտությունը (0:1):

«Վատ արդյունք է: Գնդակը պարզապես չէր ցանկանում հայտնվել մրցակցի դարպասում: Ֆուտբոլում նման բաներ պատահում են: Լավ անցկացրեցինք երկրորդ խաղակեսի սկիզբը, սակայն հետո սկսեցինք շտապել: Հանդիպման ընթացքում 26-27 գոլային պահ ստեղծեցինք, սակայն մեր բախտը չբերեց: Նման սցենար արդեն մեր երրորդ տնային խաղում ենք տեսնում:

Ինձ դուր է գալիս «հանգստություն» բառը: Պետք է հանգիստ վերաբերվենք տեղի ունեցածին: Չէինք սպասում, որ տնային խաղերը մեզ համար բավականաչափ հաջող չեն ստացվի, բայց ոչինչ այլևս չենք կարող փոխել: Պետք է ավելի հաջող գործենք հաջորդ մրցավեճում:

Ռոնալդուից դժգոհելու առիթ չունեմ: Ընդհակառակը, գոհ եմ որ նա վերադարձել է որակազրկումից հետո»,- 45-ամյա մասնագետի խոսքերն է մեջբրում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում