Պամելա Անդերսոնը սիրավեպ ունի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Աշխարհահռչակ դերասանուհի ու մոդել Պամելա Անդերսոնը սիրային հարաբերությունների մեջ է ֆուտբոլիստի հետ: 50-ամյա ամերիկուհու ընտրյալը Ֆրանսիայի հավաքականի ու «Մարսելի» պաշտպան Ադիլ Ռամին է,- հայտնում է Mirror-ը:

Նրանք սկսել են հանդիպել այս տարվա հունիսից: Անդերսոնը արդեն հասցրել է ներկա գտնվել «Օլիմպիկի» տնային խաղերից մեկին: Նախկինում Պամելային ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին կասկածում «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, սակայն դերասանուհին հերքել է այդ տեղեկությունը:

«Ուր էլ գնամ, ինձ կապում են որևէ տղամարդու հետ: Ջուլիանի հետ մենք պարզապես ընկերներ ենք: Իրականում այդ շշուկները ԶԼՄ-ներն են հորինում: Ես հանդիպում եմ միայն Ադիլի հետ: Նա շատ խանդոտ է և նրան դուր չեն գալիս իմ մասին կեղծ շշուկները»,- ասել է ամերիկուհին:

Նշենք, որ Անդերսոնը նախկինում երեք անգամ ամուսնացած է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում