Ռամոս. Մրցավարները «Բարսելոնայի» համար 11-մետրանոց են նշանակում, իսկ մեր օգտին` ոչ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Լա լիգայի 5-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունից (0:1) հետո դժգոհել է իսպանացի մրցավարիներից և կարծիք հայտնել, որ նրանք օգնում են «Բարսելոնային»:

«Որքան շատ ենք խոսում մրցավարության մասին, այնքան որակն ավելի վատն է դառնում: Հարկավոր է հարգել մրցավարներին և հասկանալ, որ նրանք փորձում են իրենց աշխատանքը հնարավորինս լավ կատարել: Զարմացած չեմ, որ նրանք 11-մետրանոց են նշանակում «Բարսելոնայի» համար, իսկ մեր օգտին` ոչ: Եթե «Բետիսին» երեք գոլ խփեինք, այլևս չէին մտածի մրցավարների մասին:

Մրցաշրջանը սարսափելի ենք սկսել, դա անհանգստացնում է: Մեզ արդարացում չկա: Խաղացել ենք այնպիսի մրցակիցների հետ, որոնք «Սանտյագո Բերնաբեուից» սովորաբար հեռանում են պարտված: «Ռեալին» հարկավոր է վերալիցքավորվել ու մյուս խաղերում առաջ շարժվել:  Մենք այն նույն թիմն ենք, որը մեկ ամիս առաջ տիտղոսներ էր նվաճում: Ոչինչ չի փոխվել: Հիանալի կազմ ունենք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում