Լա լիգա. Մեսսիի կարիերայի լավագույն մեկնարկը (ինֆոգրաֆիկա)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա լիգայում իր կարիերայի լավագույն մեկարկն է գրանցել: Այդ մասին տեղեկացնում է «Bleacher Report»-ը:

30-ամյա ֆուտբոլիստը 5 խաղում 9 գոլ է խփել: Այդ ցուցանիշը մեկ գնդակով ավելին է 2011-12թթ. առաջնությունում նրա արդյունքից: Նշված խաղարկությունում արգենտինացին 50 գոլ է խփել:

Չեմպիոնների լիգայում Մեսսին մեկնարկել է երկու գոլով, որոնք հեղինակել է «Յուվենտուսի» հետ մրցավեճում (3:0): Իսպանիայի ընթացիկ առաջնությունում միայն  երկու թիմ է Լիոնելից շատ գոլ հեղինակել` «Ռեալ Սոսյեդադը» (11) և «Ատլետիկոն» (10): 

Պրիմերայի բոլոր առաջնությունների հինգ տուրերում Մեսսիի ցուցանիշները.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում