Կիսաեզրափակչի թայ-բրեյք. Արոնյանը ֆանտաստիկ հաղթանակով հավասարեցրեց հաշիվը (կատարված քայլեր)

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը դժվարությամբ կարողացավ շարունակել պայքարը:

Դասական շախմատում Մաքսիմ Վարշե Լագրավի հետ երկու ոչ-ոքի գրանցելուց հետո նշանակվել էր թայ-բրեյք, որն այսօր է անցկացվում: Ռապիդ տեսակի պարտիաներից (25 րոպե, գումարած 10 վայրկյան ամեն քայլի համար) առաջինում ֆրանսիացին սպիտակներով գերազանցեց հայ գրոյսմայստերին:

Պատասխան մրցախաղում Արոնյանին միայն հաղթանակ էր հարկավոր, ինչին նա հասավ ընդամենը 26 քայլում: Ֆիգուրի զոհաբերությունից հետո Լևոնը դիրքային առավելություն էր ստացել և լայնածավալ հարձակում սկսել, երբ 24-րդ քայլում Վարշե Լագրավը թագուհու անհաշվենկատ քայլ էր կատարել: 34-ամյա հայ շախմատիստն անմիջապես գրոհեց վտանգավոր գոտին, որից հետո հաղթողի հարցը կասկած չէր հարուցում: Ֆրանսիացին արագորեն հանձնվեց:

Եզրափակչի համար պայքարը տեղափոխվեց արագ շախմատի լրացուցիչ փուլ, որի երկու պարտիաներից յուրաքանչյուրում գրոսմայստերներին տրվելու է 10 րոպե հիմնական ժամանակ, գումարած 10 վայրկյան ամեն քայլի համար:

Այդ պարտիաների ընթացքին կարող եք հետևել այս հղումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում