Սխալների կոմեդիա. Գավաթային խաղում մրցել են «Արցախն» ու «Ալաշկերտը» (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կայացավ սեպտեմբերի վերջին հանդիպումը: «Ալաշկերտը» հյուրընկալվել է նորաստեղծ «Արցախին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացվել է 8-րդ րոպեին: Հյուրերի պահեստային դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին պարզ իրավիճակում գնդակը «նվիրել» է հարձակվող Գրիգոր Աղեկյանին, ով հեռու տարածությունից գրավել է անպաշտպան դարպասը:

Հայաստանի չեմպիոնն չի ընկճվել և տիրել է նախաձեռնությանը: 27-րդ րոպեին Միլան Յաբլանի` տուգանային հարվածից հետո արցախցիների դարպասապահ Ալբերտ Օհանյանը գնդակն իր առջև է հետ մղել, սակայն պաշտպաններից ավելի արագ է կողմնորոշվել Միհրան Մանասյանը և գրավել է դարպասը:

Երկրորդ կեսում էլ ավելի սարսափելի սխալ է թույլ տվել Օհանյանը (62-րդ րոպե): Աշոտ Սարդարյանի անվտանգ հարվածից հետո դարպասապահն անսպասելիորեն ձեռքից բաց է թողել գնդակը, և կրկին Մանասյանը պատժել է նրան:

74-րդ րոպեին որակազրկված Աբրահամ Խաշմանյանի թիմը 11-մետրանոց հարվածի իրավունք է ստացել: Ալբերտ Օհանյանը փորձել է նշակետին մոտեցած Արթուր Եդիգարյանին խաբել և միտումնավոր կանգնել է անկյուններից մեկում: Եդիգարյանը սառնասիրտ է գտնվել և գրավել է անպաշտպան անկյունը:

«Ալաշկերտը» հաղթել է 3:1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում