Պաշտոնական. Դիեգո Կոստան տեղափոխվում է «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան շարունակելու է «Ատլետիկոյում»:

Մադրիդցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շուտով 28-ամյա ֆուտբոլիստը ժամանելու է Իսպանիա և համապատասխան բուժզննում է անցնելու: Դրանից հետո նա պայմանագիր կկնքի «հնդկիների» հետ: Տրանսֆերի արժեքի մասին տեղեկություն նշված չէ, սակայն ավելի վաղ as.com-ը հայտնել էր, որ այն կազմելու է 60 միլիոն եվրո:

Կոստան «Ատլետիկոյի» կազմում կկարողանա հանդես գալ հունվարի 1-ից: Հենց այդ օրը կողմերը կկարողանան գրանցել գործարքը, ինչպես նաև կվերջանա իսպանական ակումբի տրանսֆերային արգելքը:

Իսպանիայի հավաքականի հարձակվողը 2014 թվականին հենց «Ատլետիկոյից» էր տեղափոխվել «Չելսի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում