Եվրոպայի ամենաերիտասարդ թիմը «հայկական» է. Թոփ-100 ակումբները

Ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը («CIES Football Observatory») հաշվարկել է Եվրոպայի առաջատար 31 առաջնությունների թիմերի միջին տարիքը:

Պարզվել է, որ ամենաերիտասարդ թիմը Կամենսկոյեի «Ստալն» է, որի խաղացողների միջին տարիքը կազմում է 21,67 տարեկան: Ուկրաինական հենց այդ թիմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյան եղբայրները: «Ստալի» գլխավոր մարզիչը Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանն է, իսկ ակումբի նախագահը` Վարդան Իսրայելյանը:

Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Սլովակիայի չեմպիոն «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս 18-ամյա Վահան Բիչախչյանը:

Ամենաերիտասարդ թիմերի լավագույն տասնյակը հետևյալ հերթականությունն ունի.

1. «Ստալ» (Ուկրաինա) – միջին տարիքը 21,67

2. «ՆԱԿ Բրեդա» (Հոլանդիա) – 21,96

3. «Լոկոմոտիվ» Զագրեբ (Խորվաթիա) – 22,37

4. «Տրենչին» (Սլովբակիա») – 22,57

5. «Նորդշելանդ» (Դանիա) – 22,78

6. «Լիլ» (Ֆրանսիա) – 22,88

7. «Անկարան» (Սլովենիա) – 22,98

8. «Ժիլինա» (Սլովակիա) – 23,01

9. «Սպարտակ» Սուբոտիցա (Սերբիա) – 23,07

10. «Ալյումինի» (Սլովենիա) – 23,10

Թոփ-100 երիտասարդ թիմերի ամբողջական ցանկը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում