Մեսսին Ռոնալդուին ցույց է տալիս միավորների տարբերությունը (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև պայքարին:

Մեկնարկային 5 տուրից հետո կատալոնացիները 7 միավորով գերազանցում են «սերուցքայիններին»:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է «բլաուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսին «Կամպ Նոու» մարզադաշտում Կրիշտիանու Ռոնալդուի արարքը` մարզաշապիկը երկրպագուներին ցույց տալը նրա դեմ հանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում