Էմերի․ Թիմում համերաշխ մթնոլորտ է

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ փարիզյան թիմում համերաշխ մթնոլորտ է, և Էդինսոն Կավանին ու Նեյմարը հարթել են տարաձայնությունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում ֆուտբոլիստները վիճել էին տուգանային հարվածներն իրացնելու առիթով։

-«Լիոնի» հետ խաղից հետո էմոցիաները գագաթնակետին հասան, և հանդերձարանում խոսակցություն տեղի ունեցավ։ Բայց դա նորմալ է, նման դեպքեր կարող են պատահել։ Միջադեպը չի ազդել թիմի համերաշխ մթնոլորտի վրա։ 

Պարզապես Կավանին և Նեյմարը շատ մրցունակ ֆուտբոլիստներ են, ովքեր թիմի համար լավագույնն են ցանկանում, բայց ունեն նաև անհատական նպատակներ։ Կրկնում եմ՝ թիմում հիանալի մթնոլորտ է,- Էմերիի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում