Զիդան․ Հույս ունեմ՝ որդիս մեզ գոլ չի խփի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղից ունեցած սպասելիքներից։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Զիդանի որդին՝ Էնցոն «Ռեալից» տեղափոխվել է «Ալավես»։

-Այժմ ես Էնցոյի հետ խոսում եմ միայն որպես հայր, ոչ թե որպես մարզիչ, քանի որ նա այլևս մեր թիմում չէ։ Եթե նա մասնակցի հանդիպմանը, հավանաբար, տարօրինակ զգացողություններ կունենամ, սակայն մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։ Հույս ունեմ՝ նա գոլ չի խփի։ Երկուսս էլ մրցունակ ենք և երկուսս էլ ցանկանում ենք հաղթել, բայց հույս ունեմ՝ հաղթանակն իմ կողմը կլինի։

Ես հավատում եմ իմ գաղափարներին։ Եթե վաղը լավ հնարավորություններ ունենանք, անպայման կօգտագործենք դրանք։ Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե արդեն պարտվել ենք առաջնության չեմպիոնական պայքարում։ Մրցաշրջանը նոր է սկսվել, բոլորն էլ ունենում են վերելքներ և վայրէջքներ,- Զիդանի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հավելենք, որ «Ալավես» – «Ռեալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 23-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում