Մարսելոյի վնասվածքը սպասվածից լուրջ է

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոյի վնասվածքը, որը նա ստացել է Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (0:1), սպասվածից լուրջ է:

Նախնական բուժզննումը ցույց էր տվել, որ բրազիլացու ապաքինման համար պահանջվելու է 2 շաբաթ: «Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ այսօր 29-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ բուժզննում է անցել, որից հետո պարզվել է, որ նա շարք կվերադառնա մոտ մեկ ամսից: Մարսելոյի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի երկրորդ կարգի պատռվածք:

«Ալավեսի» հետ կայանալիք առաջիկա խաղում նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի կենտրոնական պաշտպան Նաչոն, քանի որ մյուս ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը նույնպես վնասվածք ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում