Յովետիչի գոլն ու Ֆալկաոյի դուբլը. չեմպիոնը հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է «Լիլին»:

Հաշիվը բացել է «կարմրասպիտակների» նորեկ Ստևան Յովետիչը, ով դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է հեռավոր անկյունը: Հետագայում աչքի են ընկել Ռաշիդ Գեզալն ու Ռադամել Ֆալկաոն: Վերջինս դուբլի հեղինակ է դարձել: Կոլումբացին 7 խաղում 11 գոլ է խփել և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մարսելո Բյելսայի թիմը 64 տոկոս խաղաժամանակում տիրել է գնդակին, սակայն մրցակցի դարպասին լրջորեն սպառնացել է միայն մեկ անգամ: «Լիլն» ունի ընդամենը 5 միավոր:

Լեոնարդու Ժարդիմի թիմը վաստակել է 18 միավոր ու հավասարվել առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ խաղ քիչ է անցկացրել:

Լիգա 1, 7-րդ տուր
«Լիլ» – «Մոնակո»` 0:4
Գոլերը՝ Յովետիչ (24), Գեզալ (30), Ֆալկաո (48, 73)

Տեսանյութ

Այսօր կայացել է նաև «Նիցա» – «Անժե» հանդիպումը, որն ավարտվել է 2:2 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում