Զիդան. Որոշել ենք ռիսկի չդիմել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Թոնի Կրոսը չի հայտնվել Լա լիգայի 6-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ արտագնա հանդիպման հայտացուցակում:

«Թոնին առայժմ անհասանելի է, քանի որ ազդրի հետ խնդիրներ ունի: Նա ցավեր է զգացել «Բետիսի» հետ խաղում: Որոշել ենք ռիսկի չդիմել: Հուսով եմ` «Բորուսսիայի» դեմ մրցավեճին նա պատրաստ կլինի:

Վնասվածքները միշտ տխրեցնում են, բայց մրցաշրջանի ընթացքում նման բաներ պատահում են: Պետք է պատրաստ լինենք»,- ասել է 45-ամյա մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում