«Ռեալի» հետ խաղից առաջ «Ալավեսն» անվանի մարզիչ է գլխավորել

«Ալավեսը» նոր գլխավոր մարզիչ ունի: Բասկյան թիմը գլխավորելու է անվանի մասնագետ Ջյանի դե Բյազին,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

61-ամյա իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Դե Բյազին 2011-2017 թվականների ընթացքում գլխավորում էր Ալբանիայի հավաքականը, որին դուրս է բերել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:

Ավելի վաղ «Ալավեսը» պաշտոնանկ էր արել Լուիս Սուբելդիոյին, ում գլխավորությամբ թիմը 5 խաղում նույնքան պարտություն էր կրել:

Այսօր բասկյան թիմն ընդունելու է Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում