Մոուրինյու. Մարսիա՞լը, չեմ կարող հարձակվողական ոճի 6 ֆուտբոլիստով խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնի Մարսիալն ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային կազմում ընդամենը երեք անգամ է հայտնվել: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահեցնում է, որ պատճառը բարձր մրցակցությունն է,- հայտնում է 4-4-2.com-ը:

«Այո, Անտոնիի համար դժվար է, բայց մյուսների համար նույնպես: Հիմա մեր շատ ֆուտբոլիստներ են դրական խաղ ցուցադրում ու լավ մարզավիճակում գտնվում: Եկեք օրինակ վերցնենք «Բերթոնի» հետ լիգայի գավաթի խաղը (4:1): Հարձակվողական ոճի խաղացողներն էին Մարսիալը, Ռաշֆորդը, Մատան ու Լինգարդը: Նրանցից ո՞վ է արժանի նստել պահեստայինների նստարանին: Ոչ ոք: Նրանք արդեն չորսն են, բայց կան նաև Լուկակուն ու Մխիթարյանը: Արդեն դարձան վեցը…

Չեմ կարող խաղադաշտ դուրս բերել հարձակվողական ոճի 6 ֆուտբոլիստի»,- ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում