Գվարդիոլա. Ագուերոն գոլ խփելով է մահանալու

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հարձակվող Սերխիո Ագուերոյին ցանկանում է ավելի շատ տեսնել թիմային գործողություններին մասնակցելիս: Միաժամանակ Պեպն ընդգծել է, որ արգենտինացու առաջնային խնդիրը ռմբարկու լինելն է:

«Աշխարհի բոլոր խաղացողները որոշում են ֆուտբոլում հայտնվել միայն մեկ պատճառով, որպեսզի գնդակով լինեն: Հատկապես, երբ նրանք երեխա են եղել ու հաճույք են ստացել գնդակով մարզվելից:

Ցանկանում եմ, որ իմ բոլոր ֆուտբոլիստներն ընդգրկված լինեն թիմային խաղում, այդ թվում Ագուերոն: Իհարկե, նա առաջին հերթին այն մարդն է, ով պետք է գոլեր խփի: Նա դա անում էր դեռ պատանի տարիքում` Արգենտինայում: Այդ տաղանդը նրա մոտ բնությունից է: Ագուերոն գոլ խփելով է մահանալու: Վստահ եմ դրանում»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, որոնցում նույնքան գոլ է հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում