«Ռոման» հաղթեց «Ուդինեզեին», Էլ-Շարավին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ «Գայլերի» կազմում հաշիվը բացեց Էդին Ջեկոն, ապա դուբլի հեղինակ դարձավ Ստեֆան Էլ-Շարավին, իսկ հյուրերից 90-րդ րոպեին աչքի ընկավ Յենս Լարսենը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 12 միավոր (5 խաղ) և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» մնաց 3 միավորով՝ 16-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռոմա» – «Ուդինեզե»՝ 3։1
Գոլերը՝ Ջեկո 12՛, Էլ-Շարավի 30՛, 45՛ – Լարսեն 90՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Դիեգո Պերոտի 89՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում